Նորություններ
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻՑ ՀԱՐԿՎՈՂ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՎԵՐԱՆԱՅՎԵՑԻՆ
05/07/2019
Լավ լուր ավտոմեքենաների վաճառքով զբաղվողների և նրանց համար, ոնվքեր նմանատիպ գործարքներից արդեն կուտակել են հսկայանակ պարտքեր եկամտային հարկի գծով:
Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների (ՀՕ-68-Ն) համաձայն, ավտոմեքենայի օտարումը համարվում է ձեռնարկատիրական գույքի օտարում, այսինքն հարկվում է, եթե ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո՝ 365 օրվա ընթացքում: Էական չէ, թե դա որ երրորդ մեքենային վաճառքի դեպքն է:
Եկամտային հարկը հաշվարկվում է ավտոմեքենայի օտարումից (այդ թվում` նաև այն դեպքում, երբ գույքն օտարվում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից տարբերվող և հարկային գործակալ չհանդիսացող անձի) ստացվող ամբողջ եկամուտների 1% դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:
Հիշեցնենք, որ եթե ավտոմեքենան վաճառվել է վաճառքի օրվա դրությամբ դրա շուկայական գնից էականորեն ցածր գնով, ապա եկամտային հարկի հաշվարկման բազա կհանդիսանա դրա շուկայական գնի 80%-ը:
Սույն օրենսդրական փոփոխությունները ունեն հետադարձ ուժ և տարածվում են նաև 2018 թվականի հուլիսի 1-ից հետո կատարված՝ ավտոմեքենաների օտարման գործարքների նկատմամբ: