Նորություններ

ՆԱԽԱԳԻԾ ՀՕ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

06/11/2018

ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ներքին արտադրողի համար արդյունաբերական գոտում ավելի արդյունավետ պայմանների ստեղծմամբ։
Ներկայումս Հայաստանի Հանրպետությունում չեն ձևավորվել արդյունաբերական գոտիներ և նրանց գործունեության պայմանները ավելի գրավիչ դարձնելու նպատակով առաջարկվում է տրվող հնարավոր արտոնությունները տարածել նաև արդյունաբերական գոտիներում վարձու աշխատողների եկամտային հարկի վրա։
Ուստի նման արտոնությունները խթան կհանդիսանա արդյունաբերական գոտիներում օտարերկրյա ներդրողների համար, հատկապես թեթև արդյունաբերության ոլորտում։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը  «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ»ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքի»՝ ընդունված 2016 թվականի հոկտեմբերի 04-ի ՀՕ-165-Ն  (այսուհետ` Օրենսգիրք) կատարել հետևյալ փոփոխությունները՝

  • հոդված 126-ը լրացնել նոր 8-րդ կետով՝

«Շահութահարկի վճարումից ազատվում են արդյունաբերական գոտում շահագործող հանդիսացող շահութահարկ վճարողները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված արդյունաբերական գոտում իրականացվող  գործունեությունից ստացվող եկամտի մասով»։

  • հոդված 150-ը՝ լրացնել նոր 6․1 կետով՝

«Արդյունաբերական գոտիներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների վարձու աշխատակիցների համար եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով»։

       Հոդված 2. հոդված 445-ը՝ լրացնել նոր 18)-րդ ենթակետով՝ «Հոդված 126-ի 8-րդ կետով և հոդված 150-ի 6․1  կետովսահմանվող դրույքաչափերի կիրառությունը և դրա գործողությունների ժամկետները յուրաքանչյուր արդյունաբերական գոտու համար սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։

 

Հոդված 3.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Աղբյուրը՝ https://www.e-draft.am