Նորություններ

ԱՐՄԱՏԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍՈՎ, ԱՆՑՈՒՄ ՀԱՄԱՀԱՐԹ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

ԱՐՄԱՏԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍՈՎ, ԱՆՑՈՒՄ ՀԱՄԱՀԱՐԹ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

05/07/2019

Արդեն իսկ ուժի մեջ մտած հարկային օրենսգրքի փոփոխություններով (ՀՕ-68-Ն), 2020 թվականի հունվարի 1-ից կգործի եկամտային հարկի համահարթ համակարգ, որը ներկայիս գործող եկամտային հարկի դրույքաչափերը կիջեցնի միչև 20%, հետևյալ հաջորդականությամբ`

2020 թվականի հունվարի 1-ից` 23 տոկոս

2021 թվականի հունվարի 1-ից` 22 տոկոս

2022 թվականի հունվարի 1-ից` 21 տոկոս

2023 թվականի հունվարի 1-ից` 20 տոկոս

Շահաբաժինների մասով եկամտային հարկը կհաշվարկվի (անկախ ՀՀ քաղաքացիություն ունենալու կամ չունենալու հանգամանքից) 5% դրույքաչափով` 2020 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածներին վերագրվող (այդ ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից՝ որպես շահույթի բաշխում, մասնակցի ստացած շահաբաժինների վրա: 2019 թվականին և դրանից ավելի վաղ ժամանակահատվածներին վերագրվող շահաբաժինները կհարկվեն նախկին կարգավորումներին համապատասխան` ՀՀ քաղաքացիություն չունեցողների համար 10% դրույքաչափով: Այսպիսով վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցողներին շահաբաժինների մասով կրկնակի հարկելու հարկային քաղաքականությունը: