Նորություններ

ԻՐԱԶԵԿՈՒՄ ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՁ-ՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

08/03/2021

Հարց.

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերը (ԱՁ) համարվու՞մ է սոցիալական վճար վճարող և եթե այո, ի՞նչ դրույքաչափ է գործում, ո՞րքան է վճարում սոցիալական վճար:

Պատասխան.

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ԱՁ-ն սոցիալական վճարը կատարում է 5% դրույքաչափով կամավորության սկզբունքով:

2021թ. փետրվարի 20-ին հրապարակված N156 իրազեկման միջոցով ՊԵԿ-ը տվեց այդ հարցի պատասխանը:

Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք)` սոցիալակն վճար վճարողներ են համարվում «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքով սահմանված ԱՁ-ները, բացառությամբ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ԱՁ-ների, որոնք համարվում են ինքնազբաղված անձ:

Օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանվում է, որ անձը, որպես ինքնազբաղված անձ, ստացված եկամուտներից սոցիալական վճար կատարում է կամավորության սկզբունքով:

Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` որպես ինքնազբաղված անձ՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ԱՁ-ն, սոցիալական վ