Հաշվապահական հաշվառումը կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ է` տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով:
Աշխատանքային, քաղաքացիաիրավական պայմանագրերի կազմում, մայրության և այլ նպաստների հաշվարկ, եկամտային հարկի և սոցիալական վճարների գծով հաշվետվությունների կազմում և տվյալ ոլորտում սպասարկում։
Խորհրտավություն հարկման համակարգի ճիշտ ընտրության, հարկերի օպտիմալացման, հաշվապահական հաշվառման հարցերի վերաբերյալ և այլ բիզնես ընթացակարգերի պարզաբանում։ Ծառայության նպատակն է հարկ վճարողներին տրամադրել հարկային դաշտին առընչվող լրացուցիչ տեղեկատվություն։