ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ

Ներկայացնում ենք պրակտիկայում առավել հաճախ կիրառվող տնտեսական որոշ գործառնությունների հաշվապահական ձեվակերպումներ /դեբետ-կրեդիտ/: Այս էջը առավել օգտակար կլինի սկսնակ կամ սակավ փորձ ունեցող հաշվապահների համար: Գործառնությունների ձեվակերպման համար հիմք է հանդիսանում ՀՀ ՖՆ 17 ապրիլի 2012 թ. թիվ 353-Ն հրամանը։

Յուրաքանչյուր գործառնություն հաշվապահորեն ճիշտ ձեվակերպելու համար անհրաժեշտ է պատասխանել 3 հարցի՝

  1. գործառնության արդյունքում որ հաշիվներն են փոփոխության ենթարկվում,
  2. փոփոխված հաշիվները ակտիվային են, թե՝ պասիվային,
  3. որ հաշվում ինչ փոփոխություն է կատարվել, ավելացում, թե՝ պակասեցում։

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

Արտերկրից ներմուծվել է հաստոց, որի գնման գինը կազմել է 1,5 մլն. դրամ, բեռնափոխադրման վճարը կազմել է 400 հազ. դրամ, որը հետագայում վճարվել է բանկով։ Սահմանին հաշվարկվել է 190 հազ. դրամ մատքսատուրք և 350 հազ. ԱԱՀ։ Սահմանի վճարումները կատարվել են հաշվետու անձի միջոցով։ Այնուհետև ակտիվը հանձնվել է շահագործման։ Մինչև տարեվերջ հաշվարկվել է 290 հազ. մաշվածություն, որից հետո այն վաճառվել է 1800 հազ. դրամով։

ԴԵԲԵՏ

118

118

118

228

5247

226

5213

1114

811

221

221

112

721

ԿՐԵԴԻՏ

5215

5213

5247

251

228

228

252

118

112

621

5243

1114

1114

ԳՈՒՄԱՐ

1500,0

400,0

190,0

540,0

190,0

350,0

400,0

2090,0

290,0

1500,0

300,0

290,0

1800,0

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կտ. պարտք հաստոցի ձեռքբերման գծով

Կտ. պարտք բեռնափոխադրման գծով

Կտ. պարտք մաքսատուրքի գծով

Հաշվետու անձին վճարված կանխիկ գումար

Մաքսատուրքի վճարում

Սահմանին հաշվարկված և վճարված ԱԱՀ

Բեռնափոխադրման գծով պարտքի մարում

ՀՄ հանձնվել է շահագործման

Հաշվարկված մաշվածություն

Հասույթի ճանաչում ՀՄ վաճառքի պահով

Կտ. պարտք ԱԱՀ գծով

Մաշվածության դուրսգրում

ՀՄ մնացորդային արժեքի դուրսգրում

ՆՅՈՒԹԵՐ

Արտադրանքի ինքնարժեքի հաշվարկ։ Արտադրական կազմակերպությունում տարվա ընթացքում տեղի են ունեցել հետևյալ արտադրական ծախսերը՝
Հումքի, նյութերի գծով – 50 մլն.
Աշխատուժի գծով – 15 մլն.
Սոց. հատկացումների գծով – 3 մլն.
ՀՄ մաշվածություն – 2 մլն.
Իրացվել է պատրաստի արտադրանքի ուղիղ կեսը – 45 մլն.:

ԴԵԲԵՏ

811

811

811

811

215

221

711

ԿՐԵԴԻՏ

211

527

525

112

811

611

215

ԳՈՒՄԱՐ

50 մլն.

15 մլն.

3 մլն.

2 մլն.

70 մլն.

45 մլն.

35 մլն.

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հումքի վերագրում արտադրությանը

Աշխատավարձի վերագրում արտադրությանը

Սոց. վճարի վերագրում արտադրությանը

ՀՄ մաշվածության վերագրում արտադրությանը

Պատրաստի արտադրանք ինքնարժեքով

Իրացումից հասույթ

Ինքնարժեքի դուրս գրում վաճառքի պահով

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՃԱՌՔ

Ընկերությունը ձեռք է բերել 120 հազ. ՀՀ դրամ արժեքով ապրանքներ (ներառյալ ԱԱՀ-ն) և վաճառել է ապրանքներն ամբողջությամբ 180 հազ. ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ-ն)։

ԴԵԲԵՏ

216

226

221

221

711

ԿՐԵԴԻՏ

521

521

611

524

216

ԳՈՒՄԱՐ

100,000

20,000

150,000

30,000

100,000

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կտ. պարտք պարանք. ձբ. գծով

Կտ. պարտք պարանք. ձբ. գծով

Հասույթի ճանաչում իրացման պահով

Կտ. պարտք ԱԱՀ-ի գծով

Ապրանքների դուրս գրում (ծախս)

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԱՐԿ

Կատարենք մեկ աշխատողի համար ամսական աշխատավարձի հաշվարկ և ձեվակերպենք այն։ Ներկայացված թվերի գումարային մեծությունները հաշվարկային են և կարող են չհամապատասխանել տվյալ պահին գործող օրենսդրությամբ սահմանված հարկերի և պարտադիր այլ վճարների դրույքաչափերին:

ԴԵԲԵՏ

713

527

527

527

527

ԿՐԵԴԻՏ

527

5242

525

5249

252

ԳՈՒՄԱՐ

100,000

23,000

2,500

1,000

73,500

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաշվարկված աշխատավարձ (ԱՎՈՒՄ)

Հաշվարկված եկամտային հարկ

Հաշվարկված սոցիալական վճար

Հաշվարկված դրոշմանիշային վճար

Աշխատավարձի վճարում