Նորություններ

ԱՐՄԱՏԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍՈՎ, ԱՆՑՈՒՄ ՀԱՄԱՀԱՐԹ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԸ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ

21/06/2021

Ինչպես գիտեք, հարկային օրենսգրքի որոշ հոդվածներ ուժի մեջ են մտնում 2017թ. հունվարի 1-ից և արդեն տարեսկզբից հարկ վճարողները հնարավորություն կունենան շահութահարկի կանխավճարները կատարել ոչ թե նախորդ տարվա շահութահարկի գումարի 18.75 տոկոսի չափով, այլ նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսի չափով: «2017 թվականի հունվարի 1-ից, համաձայն հարկային օրենսգրքի, հարկ վճարողները կարող են կամավոր հիմունքներով օգտվել այդ համակարգից: Արդյունքում, բոլոր այն հարկ վճարողներն, ովքեր նախորդ տարին ավարտել են մեծ շահույթով, սակայն ընթացիկ տարում մեծ շահույթ չեն ակնկալում, կարող են ընտրել կանխավճարների կատարման այլընտրանքային տարբերակը՝ դրանով իսկ կրճատելով իրենց կողմից վճարվող շահութահարկի կանխավճարների գումարները, միաժամանակ բարձրացնելով շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը: Այսինքն տնտեսվարողն ընթացիկ տարում կկատարի կանխավճար՝ կախված արդեն ընթացիկ իրացման շրջանառությունից՝ վճարելով դրա 2 տոկոսը: Ընտրությունը վերապահված է հարկ վճարողներին»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալը:

Հարկային օրենսգրքի 2017թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող բոլոր դրույթներին կարող եք ծանոթանալ ՀՕ 444 հոդվածից՝ անցումային դրույթներ։