05/04 2017

ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ ՆՈՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ

Ողջույն հարգելի այցելու։

Ինչպես գիտեք, 2018թ.-ից ուժի մեջ է մտնում նոր ՀՕ, որը կսահմանի հարկի գումարը սահմանված ժամկետից ուշ վճարման համար կիրառվող տույժերի հաշվարկման նոր քաղաքականություն, ըստ որի, ներկայիս 0,15% – ի փոխարեն կկիրառվի 0,075% դրույքաչափ՝ յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար։ Մեկ ժամկետանց օրվա համար հարկ վճարողներից կգանձվի կրկնակի քիչ գումար, սակայն տույժերի հաշվարկը կշարունակվի 730 օր (2 տարի)` ներկայիս 365 օրվա փոխարեն։ Այսինքն, հնարավորություն է տրվում ավելի քիչ տույժեր վճարել՝ հարկային ժամկետանց պարտավորություննրը կարճաժամկետում կատարելու դեպքում։

Հոդված 401. Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար:

Leave a Reply